ԲՈՀ- ի նորանշանակ նախագահը

ԲՈՀ- ի նորանշանակ նախագահը
Սմբատ Գոգյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի ( ԲՈՀ) նախագահ։ Այսինքն գիտական կոչումներ է շնորհելու՝ գիտությունների թեկնածու, դոկտոր․․․



Քանի որ նոր նշանակվածների մեծ մասը հանրությանն անծանոթ է, փորձեցի ֆեյսբուքյան իր էջով ճշտել, թե ով է նա։ Մտերիմներն էին շնորհավորում, ասում,  որ նա բացառիկ է եղել թե Շիրակացու ճեմարանում, որտեղ էդ ժամանակների հիրավի լավագույն դպրոցականներն էին հավաքված, թե ԵՊՀ֊ում։ Ուրիշ տվյալ չկար։ Մեկ էլ իմացա, որ  Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող է։ Ֆեյսբուքում տեղադրված մի քանի նկար ինձ զարմացրեց՝ դե մենք հին սերունդ ենք և զարմանում ենք այդպիսի նկարների վրա։ Մեկն էլ գրառում էր արել՝



Սմ, էս ինչ ունիկալ ֆոտոների հավաքածու ա․․․



 Եվ ճիշտ են անում, որ նորերին են տեղ տալիս։ Վերջերս մտերիմներիցս մեկը, որը 35-ն  անց էր, հուսահատված ասաց՝ դե  ես արդեն ծեր եմ Նոր Հայաստանում աշխատելու համար։