Հրապարակ մշակութային հավելվածի նոր համարը՝ վաղը

Հրապարակ մշակութային հավելվածի նոր համարը՝ վաղը
Սիրելի ընթերցող․



Վաղը՝ հունիսի 14-ի «Հրապարակ» օրաթերթի համարում, կարող եք ընթերցել նաեւ Հրապարակ Մշակութային Հավելվածի 5-րդ համարը։



Համարում կարող եք կարդալ «Հարեւաններ» նախագիծը․ թուրք երաժիշտ **Դուրու Օրսը** եւ գրականագետ **Սոնա Մնացականյանը** պատմում են իրենց անձնական փորձառության, փակ սահմանների ու բաց սրտերի փոխազդեցության մասին։



Գրող, արվեստաբան **Անահիտ Ղազարյանն** իր «Պատկերների սառցարան» էսսեում խոսում է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչ Մարիամ Շահինյանի մասին․ «Ի՞նչ է Մարիամ Շահինյանի լուսանկարչությունը. փաստագրությո՞ւն, վկայությո՞ւն։ Եվ ի՞նչեր են այսօր այդ պատկերները։



Պատկերները՝ որպես պատմություն։



Պատկերները՝ որպես հիշողություն։



Պատկերները՝ որպես լինելու իրավունքի փաստագրություն։



Պատկերները՝ որպես պատկերներ»։



Բանաստեղծ **Հուսիկ Արան** եւ արձակագիր **Սպարտակ Ղարաբաղցյանը** զրուցում են 100 ամյա հանրապետության եւ նրա գրական կյանքի մասին՝ «ժամանակների միջով դեպի բուն ժամանակը»։



Ռուս պոետների գործերի թարգմանությունները կարող եք կարդալ բանաստեղծ, թարգմանիչ **Մարիամ Հարությունյանի** «Առաջին ժամադրություններ» շարքում։