«Հրապարակ»․ ԿԳ փոխնախարարը՝ ԵՊՀ ռեկտորի հնարավոր թեկնածու լինելու մասին

«Հրապարակ»․ ԿԳ փոխնախարարը՝ ԵՊՀ ռեկտորի հնարավոր թեկնածու լինելու մասին
ԿԳ նոր փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին հարցրինք՝ մամուլում գրվեց, որ ԵՊՀ ռեկտորի հնարավոր թեկնածուն Դուք եք, Ձեզ համար է ընթանում այդ «պայքարը», այդպե՞ս է։ «Դա մարդկանց երեւակայության արդյունք է․ այս պահին նման բան չկա, եւ հետո՝ հիշեք, որ ես գիտությունների դոկտոր չեմ, իսկ ԵՊՀ ռեկտորը պետք է դոկտորական կոչում ունենա»։



Իսկ հնարավոր չէ՞ մինչեւ Արամ Սիմոնյանը լավանա, Դուք այդ ընթացքում ստանաք դոկտորական կոչում։ «3 տարի է՝ դոկտորականս գրված-դրված է սեղանի վրա»։ Բա ե՞րբ կպաշտպանեք։ «Եթե այս հեղափոխությունը չլիներ, պատրաստ էի նոյեմբեր-դեկտեմբերին պաշտպանել, իսկ հիմա շատ զբաղված եմ՝ չգիտեմ ինչ կլինի»։