Հրդեհ Մերձմոսկովյան շրջանում՝ այրվող մակերեսը հասնում է մեկ հեկտարի սահմանին

Հրդեհ Մերձմոսկովյան շրջանում՝ այրվող մակերեսը հասնում է մեկ հեկտարի սահմանին
Հրդեհ է բռնկվել Մերձմոսկովյան շրջանի աղբանողներից «Часцы»-ում: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, այրվող տարածքի մակերեսը հասել է մինչեւ մեկ հեկտարի: Օջախը Մոժայսկի մայրուղուց հեռու է 49 կմ: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար ներգրավվել է նաեւ մեկ Ка-32 ուղղաթիռ: Արդեն կրակի վրա պարպվել է հարյուր տոննա ջուր: Նշենք, որ ավելի վաղ Մոսկվայի հարավարեւելյան հատվածի աղբանոցներից մեկում էր հրդեհ բռնկվել, որի ընդհանուր մակերեսը եղել է 500 քառ. մետր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել տասնութ միավոր տեխնիկա եւ 56 հրշեջ: