Հրաժարականի հերթական պահանջը տնօրենին․ Դալարի դպրոցում ցույցեր էին (տեսանյութ)

Հրաժարականի հերթական պահանջը տնօրենին․ Դալարի դպրոցում ցույցեր էին (տեսանյութ)
Այսօր Արարատի մարզի Դալար գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ բողոքի ակցիա է իրականավել՝ ընդդեմ դպրոցի տնօրեն Շողիկ Հախվերդյանի՝ պահանջելով նրա հրաժարականը։ Գյուղի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ նման պահանջ ներկայացնելու պատճառը այն է, որ համաժողովրդական շարժման օրերին դպրոցի աշակերտները ցանկացել են մասնակցություն ունենալ բողոքի ակցիաներին, սակայն տնօրենը նրանց արգելել է․



«Հեղափոխության օրերին երեխաներին չէր թույլատրում, որ նրանք դասադուլ անեին, ուսուցիչների ու երախաների վրա բղավում է անընդհատ, դպրոցում խայտառակ վիճակ է տիրում։ Բացի այդ դպրոցում երեխաների անուններ կան գրանցված, որոնք վաղուց արդեն երկրում չեն, սակայն տնօրենը նրանց համար գումար է ստանում»,- մեզ հետ զրույցում ասաց Դալար գյուղի բնակիչներից մեկը։



Թեմայի առնչությամբ ցանկացանք մեկնաբանություն ստանալ տնօրեն Շողիկ Հախվերդյանից, սակայն դպրոցի հեռախոսահամարը, որը նշված է Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում (ararat.mtad.am), չի գործում։