Սիլվիո Բեռլուսկոնին Ղրիմը համարել է Ռուսաստանի մաս

Սիլվիո Բեռլուսկոնին Ղրիմը համարել է Ռուսաստանի մաս
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ Ղրիմը հանդիսանում է Ռուսաստանի ամենագեղեցիկ հատվածներից մեկը:



Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:



Ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ՝ Բեռլուսկոնին ներկայացրել է իր այցելությունը Ղրիմ, խոսել Ղրիմի տեսարժան վայրերի մասին՝ նշելով, որ այդ շրջանը Ռուսաստանի ամենից գեղեցիկ հատվածն է հանդիսանում:



Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին Ղրիմ է այցելել 2015-ի սեպտեմբերին: