Լոնդոնը կշարունակի հավատարիմ մնալ Իրանի հետ Միջուկային գործարքի համաձայնագրին

Լոնդոնը կշարունակի հավատարիմ մնալ Իրանի հետ Միջուկային գործարքի համաձայնագրին
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իր երկիրը և եվրոպական դաշնակիցները անխախտ են իրենց տեսակետում, որ միջուկային գործարքի համաձայնագիրը կենսական նշանակություն ունի այդ երկրների անվտանգության համար, և իրենք հավատարիմ են մնալու այդ համաձայնագրի տառին եւ ոգուն։



Նախարար Ջոնսոնը մասնավորապես ասել է․ «Բրիտանիան՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրամիության հետ միասին, պաշտպանելու է Իրանին՝ աջակցելով այն բոլոր քայլերը, որոնք վերջինիս զերծ կպահեն սանկցիաներից, և կատարելու է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում իր պարտավորությունները»:



Այդ մասին հաղորդել է BBC-ն։ Նա նաեւ ասել է, որ շարունակվելու են քննարկումները Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ՝ ստեղծված կացությունից լավագույն լուծումները գտնելու համար։