Ֆրանսիայի ԱԳ նախարարը անընդունելի է համարել Փարիզյան հարձակման հետ կապված Քադիրովի հայտարարությունները

Ֆրանսիայի ԱԳ նախարարը անընդունելի է համարել Փարիզյան հարձակման հետ կապված Քադիրովի հայտարարությունները
Ֆրանսիայի ԱԳ նախարարը անընդունելի է համարել այն հայտարարությունները, որոնք արվել են Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի կողմից՝ կապված Փարիզում տեղի ունեցած վերջին հարձակման հետ: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ ազգությամբ չեչեն, Ֆրանսիայի քաղաքացին դանակով զինված հարձակվել էր անցորդների վրա Փարիզում՝ դառնալով մեկ մարդու զոհվելու եւ մի քանի մարդու վիրավորման պատճառ: Հիշեցնենք նաեւ, որ Քադիրովը հայտարարել էր, որ այդ անձի համոզմունքների ձեւավորումը տեղի է ունեցել Ֆրանսիայում, քանի որ նա կյանքի մեծ մասն ապրել է Ֆրանսիայում: Ի պտասխան Ֆրանսիայի ԱԳ նախարար Լը Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիան չի ցանկանում դասախոսություններ լսել դիկտատորից, ով չի հարգում այն քայլերը, որոնք իրավական պետությունը կատարում է հենց իր երկրում եւ հիանալի գիտի, որ ԻՊ շարքերում հազարավոր չեչեններ կան: