Իսրայելը կխոչընդոտի՝ Սիրիայում Իրանի ամրապնդվելուն

Իսրայելը կխոչընդոտի՝ Սիրիայում Իրանի ամրապնդվելուն
Իսրայելի եւ Իրանի միջեւ լարված ստվերային պատերազմը վերաճեց բացահայտ առճակատման դեռ անցյալ հինգշաբթի, երբ իսրայելական ռազմական ինքնաթիռները խոցեցին տասնյակ իրանական ռազմական օբյեկտներ Սիրիայում: Դա ըստ ամենայնի ցասկոտ արձագանքն էր այն բանի, որը Իսրայելը որակում է որպես Իրանի հրթիռային հարձակում Սիրիայի տարածքից՝ Իսրայելի վրա, որը տեղի ունեցավ այդ հակազդեցությունից ժամեր առաջ: Այս մասին գրում է The **New York Times**-ը եւ շարունակում, որ ներկայումս ականատես ենք լինում, թե ինչպես է Նեթանյահուն համարում, թե Իրանի ռազմական պոտենցիալը Սիրիայում խոսեցլի է եւ կարող է հարձակում գործել վերջինիս վրա, իսկ Իրանի՝ հակառակ հարված հասցնելու հնարավորությունները թուլացել են, քանի որ իսրայելական օդուժը մասամբ ոչնչացրել է այդ ներուժը, գուցե եւ շատ ավելի քիչ, քան հայտարարվում է: Ամեն դեպքում պարզ է, որ Թեհրանը չի կարող լրջորեն հակազդել, իրեն ռիսկի ենթարկելով:



Նման կարծիքի է նաեւ** International Crisis Group**-ի վերլուծաբան Օֆեր Զալցբերգը: Ըստ խնդրի մեկ այլ փորձագետ Էնդրյու Թեբլերի, Իսրայելը պարզապես չի ուզում, որ նոր «Հըզբոլլահ» ձեւավորվի եւ չի ուզում իր կողքին նոր Լիբանան ունենալ: Փորձագետը կարծում է, որ Իսրայելում համոզված են, որ գերճշգրիտ հարվածներ հասցնելով, նրանք պարզապես կկարողանան խուսափել ավելի մասշտաբային կոնֆլիկտներից: Միաժամանակ նաեւ Իսրայելում վստահություն ունեն, որ ռուսների հետ գործակցող Ասադին կհասկացնեն չպատասխանել այդ հարվածներին:



**Liberation**-ն էլ մանրամասնում է, որ Իսրայելը վաղուց էր հայտարարել Նեթանյահուհի՝ անվտանգության հարցերով խորհրդական Յակով Ամիդրորի շուրեթերով, ու Իսրայելն ունի կարմիր գծեր եւ թույլ չի տա, որ Իրանըտ ներկայություն ապահովի Սիրիայում: Ավելին Իսրայելում նաեւ համոզված են, որ Իսրանը սիրիական տարածքով տեխնիկա է հասցնում «Հըզբոլլահին» եւ իրենք կանխել են դա: