ՌԴ-ում դատախազության կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող պաշտոնյային ձերբակալել են կաշառակերության համար

ՌԴ-ում դատախազության կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող պաշտոնյային ձերբակալել են կաշառակերության համար
Ռուսաստանի Ռոստովի մարզում ձերբակալել են կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող դատախազության բարձրաստիճան պաշտոնյայի:



Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն: Վերջինս մեղադրվում է 3,5 միլիոն ռուբլի կաշառք ստանալու մեջ:



Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ նշված պաշտոնյան կաշառքն ստացել է միջնորդավորված կերպով: Մեղադրյալը արդեն տեղափոխվել է մեկուսարան եւ ՌԴ ՔԿ-նհավելել է, որ առաջիկա օրերին կավարտվի գործի քննությունը, որը տեւել է մի քանի ամիս: