Շառլ Ազնավուրը կոտրել է ձեռքը

Շառլ Ազնավուրը կոտրել է ձեռքը
Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ընկեր է եւ կոտրել ձեռքը: Այս մասին հայտնում է BFMTV-ն:



93-ամյա շանսոնյեին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել Մուրյես համայնքի իր տանը, որը գտնվում է Ֆրանսիայի հարավում: Հայտնի է, որ Ազնավուրը վնասել է ուսոսկրը: Շանսոնյեի կյանքին վտանգ չի սպառնում:



Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին նա հետաձգել էր մեկ տարով իր համերգը Ռուսաստանում եւ վերադարձել Փարիզ՝ կրկին ինքնազգացողության հետ ունեցած խնդիրների պատճառով: