Կանադայի ԱԳ նախարարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու առիթով

Կանադայի ԱԳ նախարարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու առիթով
Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու առիթով: Այդ մասին նա գրել է իր Twitter-յան էջում: «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու և Հայաստանի ժողովրդին՝ խաղաղ իշխանափոխության առիթով: Մենք հույս ունենք, որ վարչապետ Փաշինյանը կամրապնդի ժողովրդավարական արժեքները և կշարունակի սերտորեն համագործակցել Կանադայի հետ»,- ասված է Կանադայի ԱԳ նախարարի հաղորդագրությունում: