Համաժողովրդական շարժման ընթացքում քանի հոգի է լքել ՀՀԿ-ն

Համաժողովրդական շարժման ընթացքում քանի հոգի է լքել ՀՀԿ-ն
Համաժողովրդական շարժման ընթացքում մի շարք ՀՀԿ-ականներ հրաժարվեցին իրենց անդամատոմսերից՝ նշելով, որ այդպիսով միանում են շարժմանը եւ պայքար են մղում ՀՀԿ-ի դեմ։



Անգամ պաշտոնյանները լքեցին հարազատ կուսակցության շարքերը՝ իրենց աջակցությունը հայտնելով պայքարին։



Մենք Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից հետաքրքրվեցինք՝ քանի՞ հոգի են վերջին 20 օրում հրաժարվել կուսակցական անդամատոմսից, վերջինս պատասխանեց․ «Շատ քիչ, այս պահին հաշվառում է տեղի ունենում։ Մամուլում դեզինֆորմացիա է գնում այս առումով, մենք ուշադիր հետեւում ենք նյութերին»։



Թադեւոսյանը նաեւ հավելեց, որ կուսակցության շարքերը գնալով համալրվում են․ «Ավելին՝ անդամագրվում են, ցանկանում են կուսակցության անդամ լինել։ Երբ պետք լինի անուն, ազգանունով կհրապարակենք»։



**Աննա Պապիկյան**