Ուկրաինայում ծաղրում են ֆուտբոլի Աշխարհի առաջնության հեռարձակումը

Ուկրաինայում ծաղրում են ֆուտբոլի Աշխարհի առաջնության հեռարձակումը
Ուկրաինայի ազգային հասարակական հեռուստատեսության ղեկավար Զուրաբ Ալասանիան հայտարարել է, որ այս տարի Ռուսաստանում տեղի ունենալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության հեռարձակումն իրենց համար համարժեք է մահվան: Այս մասին նա ասել է [**Sportarena**](https://sportarena.com/football/wc2018/peregovory-o-translyatsiyah-chm-2018-prodolzhayutsya/)-ի հետ զրույցի ընթացքում: Ալասանիան մասնավորապես ասել է, որ պաշտոնական որոշում առ այն, որ Ուկրաինան չի հեռարձակելու Մունդիալի խաղերը, դեռեւս չկա, սակայն բոլորն էլ Ուկրաինայում հասկանում են, որ հանրային հեռուստատեսության համար դա մահվան հավասար է: Այն, որ Ուկրաինայում այնուհանդերձ կկարողանան դիտել Աշխարհի խաղերը, Զուրաբ Ալասանիան հնարավորությունները գնահատել է 70%: