Ողբերգական պատահար Հնդկաստանում՝ արջը հոշոտել է տաքսու վարորդին

Ողբերգական պատահար Հնդկաստանում՝ արջը հոշոտել է տաքսու վարորդին
Ողբերգական պատահար է տեղի ունեցել Հնդկաստանում: Երկարաշուրթ արջը սպանել է տղամարդուն այն պահին, երբ նա փորձել է սելֆի անել արջի հետ: Այս մասին հայտնում է Odisha Sun Times պարբերականը:



Ըստ հրապարակման, հարսանքավորներին հարսանիքի վայրը տանող Փրաբհու Բհաթարան ճամփեզրին վիրավոր արջ է նկատել եւ իջել է մեքենայից, ցանկանալով լուսանկարվել նրա հետ, սակայն արջը ճանկել է նրան, տապելել գետնին եւ սկսել պատառոտել: Ականատեսները չեն համարձակվել Փրաբհու Բհաթարային օգնել:



Նրանցից մեկը փորձել է արջի վրա ծանր իր նետել, սակայն դա գազանին էլ ավելի է կատաղեցրել: Տաքսիի ուղեւորները կանչել են անտառապահերին, սակայն երբ նրանք ժամանել են, վարորդն արդեն մահացած էր: Կենդանին, տաքսու վարորդին սպանելուց հետո փախել է անտառ:



Նշենք, որ երկարաշուրթ արջերի կողմից այս Հնդկաստանի փոքր բնակավայրերն ու դրանց բնակիչները հաճախ են թիրախավորվում: Այս տարվա փետրվարին էլ Բհոփալ քաղաքի վրա երկարաշուրթ արջի հարձակման մասին: Կենդանին վիրավորել էր մոտ 10 մարդու, այդ թվում՝ մի քանի երեխաների: