Տեղի կունենա Լավրով-Չավուշօղլու-Զարիֆ հանդիպում` Սիրիական կարգավորման օրակարգով

Տեղի կունենա Լավրով-Չավուշօղլու-Զարիֆ հանդիպում` Սիրիական կարգավորման օրակարգով
Ապրիլի 28-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: Օրակարգում Սիրիական հակամարտության կարգավորման հարցն է: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը: Ինչպես փոխանցում է Anadolu լրատվական գործակալությունը, Աստանայի հարթակի երեք երաշխավոր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ընթացքում կքննարկվեն Աստանայում ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը եւ իրականացման մեխանիզմները: Հիշեցնենք, որ Աստանայում արդեն բանակցությունների ութ ռաունդ է տեղի ունեցել: