Քննարկվել է Աֆղանստանում թմրաշրջանառության հիմնախնդիրը

Քննարկվել է Աֆղանստանում թմրաշրջանառության հիմնախնդիրը
ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Սոչիում իր աֆղանստանցի գործընկեր Մուհամմադ Հանիֆ Աթմարի հետ հանդիպման ժամանակ  քննարկել է Աֆղանստանում թմրաշրջանառության հիմնախնդիրը: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ երեկվանից Սոչիում ընթանում է անվտանգության հարցերով ռեգիոնի երկրների պատասխանատուների բարձր մակարդակի հանդիպումը: Հիմնական օրակարգային հարցերն են միջազգային ահաբեկչությունը, վերազգային հանցավորությունը եւ այլն: Քննարկվել են նաեւ այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է կանխել միջազգային ահաբեկչության ֆինանսավորումը, անօրինական միգրացիան: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Գվատեմալայի, Մադագասկարի, Բուրկինա Ֆասոյի, Դոմնինիկյան Հանրապետության, Սեյշելյան կղզիների, Սենեգալի եւ Բուրունդիի ներկայացուցիչները: Այս պետությունները համարվում են բավական խոցելի թմրաշրջանառության անօրինական միգրացիայի, եւ վերազգային հանցախմբերի գործունեության տեսանկյունից: