Հեղափոխության դասերը
Հաղթանակի բերկրանքը վայելեցինք, էյֆորիայի ալիքն անցավ, այժմ պետք է վերադառնանք կյանքի բնականոն հուն եւ փորձենք հասկանալ, թե ինչ կատարվեց այս օրերին՝ ինչպես, ինչ խորհուրդ ուներ այս ամենը, եւ ինչ է սպասվում մեզ առաջիկայում։ Արձանագրենք, որ ժողովուրդը հաղթեց՝ ցուցադրելով իր ուժն ու կամքը, չընկրկելով պետական մեքենայի առաջ։ Արձանագրենք նաեւ, որ ընդդիմությունն արդեն նոր, անառարկելի լիդեր ունի՝ մեկ ամիս առաջ անհնարին թվացող առաքելություն իրականացրած, եւ այս հաղթանակն առաջին հերթին հենց նրանն է։ Արձանագրենք նաեւ, որ «սատանան այնքան սարսափելի չէր, որքան թվում էր», եւ այս հաղթանակին, անշուշտ, կարելի էր հասնել նաեւ անցյալում, մասնավորապես՝ ընտրությունների փուլում։
Եթե, իհարկե, ժողովուրդը գիտակցեր իր ուժը, հասկանար, թե որքան կարեւոր է իր ձայնը, եւ իր առաջ կոնկրետ խնդիր դներ։ Պարզվեց, որ մարդկանց փողոց հանելն ու առաջնորդելը մեզանում ավելի հեշտ է, քան նրանց կրթելն ու իր քվեի գիտակցությունը սերմանելը։ Արձանագրենք նաեւ, որ աթոռից կառչած մարդիկ չկան, կան անտարբեր ու չպայքարող հանրույթներ, որոնք հանդուրժում են, որ իրենց կեղեքեն եւ շահագործեն։ Մի փոքր համառություն, եւ բաղձալի հրաժարականը գրված է։
Անպայման արձանագրենք, որ հանրային ճնշմանը դիմադրելը շատ բարդ է, եւ, ի պատիվ Սերժ Սարգսյանի, արձանագրենք, որ նա անսաց հանրության ձայնին ու կամովին հեռացավ՝ ճանապարհ բացելով նոր սերնդի առաջ։ Մեր հանրությունը պետք է անպայման մերժի ինչպես դավաճաններին ու նավը լքող առնետներին, այնպես էլ չպետք է հարվածի հեռացողին եւ նրա թիմին՝ հատկապես հարգանք տածելով այն անձանց նկատմամբ, ովքեր չեն դավաճանել Սերժ Սարգսյանին եւ իրավունք ունեն նրանից հետո եւս ապրել ու գործել այս երկրում։

Կարծիքներ