Դիջեյ Avicii-ն ունեցել է առողջական խնդիրներ

Դիջեյ Avicii-ն ունեցել է առողջական խնդիրներ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հայտնի է դարձել, որ Օմանի սուլթանության  Մասկատ  մայրաքաղաքում մահացել է  քսանութամյա շվեդացի դիջեյ  Թիմ  Բերգլինգը,  ով հայտնի է** **Avicii բեմական կեղանունով: Hollywood Reporter-ին  հայտնի է դարձել, որ դիջեյն արդեն վեց տարի է տառապում է սուր  պանկրեատիտով,  ինչը առաջացել է սպիտային խմիչքների չարաշահումից: The Sun-ն էլ  գրում է, որ 2014-ին Avicii-ն ենթարկվել է  վիրահատության: Հեռացրել են նրա կույրաղիքը, ինչով պայմանավորված էլ նա բեմական դադար է վերցրել: AceShowbiz-ի տվյալներով 2016-ին  Բերգլինգը բողոքել է չափազանց ծանր հոգեբանական ծանրաբեռնվածությունից, որը նրա մոտ ձեւավորվել էր վաղ  տարիքում ունեցած  հաջողության  հետեւանքով: