Նիկոլը՝ նոր մեթոդներով, իշխանությունը՝ հին տաշտակով

Նիկոլը՝ նոր մեթոդներով, իշխանությունը՝ հին տաշտակով
Խորհրդային տարիներին քաղաքացիները երթի էին դուրս գալիս միայն Մայիսի 1-ին եւ Նոյեմբերի 7-ին՝ Կոմունիստական կուսակցության գովքն անելու համար:



1988թ․ հայ ազգը դուրս եկավ փողոց եւ զարթոնք ապրեց:



Անցած 30 տարիների ընթացքում հայ քաղաքական պայքարի փիլիսոփայությունը եւ մեթոդաբանությունը երբեւէ չփոխվեցին, այլ մնացին Ազատության հրապարակում: Քաղաքական գործիչները եկան ու անցան:



Այսօր Նիկոլ Փաշինյանը քաղաքական պայքարում նոր, արդյունավետ տեխնոլոգիաներ է կիրառում՝ առանց բռնության՝ բաց ձեռքերով, որն առայժմ ամբողջությամբ չի ընկալվում օրվա իշխանության կողմից՝ եւ ընդդիմադիր քաղաքացիական շարժմանը հակադրում է անցած տարիների բիրտ ուժը եւ փորձը:



Այնպես որ՝ քաղաքացիական ընդդիմադիր պայքարը դարձել է ժողովրդավարական, իսկ իշխանության մոտ առայժմ մնացել է պայքարի հին, բիրտ ձեւը:



**Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ**