«Հրապարակ»․ Եվս մեկ օր՝ պատմության էջերում

«Հրապարակ»․ Եվս մեկ օր՝ պատմության էջերում
8-րդ օր։ Երեկ վաղ առավոտից Երեւանի տարբեր հատվածներում, որոշ մարզերում փողոցներ էին փակում։ Տարբեր տեղերում գործադուլ էին հայտարարում, միանում շարժմանը։ Ոստիկանությունն ավելի ագրեսիվ էր՝ մի քանի հարյուր մարդու բերման ենթարկեցին։ Բայց դա չխանգարեց, որ ժամը 7-ին Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն լիներ։



Կուլմինացիան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ մերժում են ոչ միայն Սերժին ու նրա իշխանությունը, այլեւ որեւէ երկխոսություն. «Մենք պատրաստ ենք նրանց հետ բանակցելու մի թեմայով՝ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կապիտուլյացիայի»: Նրա ծրագրով ԱԺ-ն չպետք է ընդունի կառավարության ծրագիրը, եւ պետք է  արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարվեն։