Աստղագուշակ` ապրիլի 21-ի համար

Աստղագուշակ` ապրիլի  21-ի համար
**Խոյ**. Այսօր օրվա ծանրաբեռնվածությունը բաշխեք որոշակի գրաֆիկի համեմատ եւ միայն դրանից հետո սկսեք աշխատել, այլապես գերհոգնածությունը կբերի ուժերի ջլատման: Այսօր բարեկամներն ու ընկերները կդիմեն ձեզ խորհրդի համար: Մի զլացեք գոնե դրանով նրանց նեցուկ լինել:



**Ցուլ**. Բոլոր հարցերում հիմա ստիպված կլինեք ներդնել չափազանց շատ էներգիա, այնպես որ արդեն երեկոյան ձեզ կզգաք քամած լիմոնի նման: Մտերիմների հետ հարաբերությունները  բավական ներդաշնակ են զարգացնում: Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ այսօր զբաղվել նաեւ իմիջի փոփոխությամբ: Բնականոն են հարաբերությունները նաեւ ընտանիքի անդամների հետ:



**Երկվորյակ**.  Աստղերը հուշում են հատկապես ուշադրություն հատկացնել առկա գործնական հարաբերությունների խորացմանը: Նորերն իհարկե կարող եք հաստատել, բայց կարեւոր է եղածը ամրապնդելը: Եթե աշխատանք եք փնտրում փորձեք օնլայն կարիերային հարթակներն ուսումնասիրել:



**Խեցգետին**. Այսօր ցանկություն կունենաք գործընկերների անելիքների մի մասը վերցնել ձեր վրա: Դա կնկատվի աշխատավայրում եւ կարժանանա դրվատանքի: Երեկոյան կարող եք հանգստանալ մաքուր օդին զբոսանքի դուրս գալով կամ որեւէ մշակութային միջոցառման այցելելով: Հնարավոր են նոր եւ հետաքրքիր ծանոթություններ:



**Առյուծ**. Չափազանց շատ պարտականություններ մի վերցրեք ձեր ուսերին, այլապես կարող եք պարզապես խեղդվել օրվա գործերի ծանրության տակ: Կարող են իրենց հիշեցնել տալ հին կապերն ու հարաբերությունները: Եղած խնդիրները կարելի է լուծել, եթե գտնեք փոխզիջումային ճանապարհ: Եթե մեքենա եք վարում, զգոն եղեք ղեկին գտնված ժամանակ:



**Կույս**.Օրը նվիրեցեք փոքրիկ տնային գործերին, կենցաղային հարցերին: Օրվա նման ընթացքը եւ արդյունավետ կլինի ձեզ համար, եւ հաճելի: Հաջող ժամանակահատված է նոր ծանոթություններ հաստատելու համար: Խորհուրդ չի տրվում տանը վերանորգում սկսել: Ուշադիր եղեք ֆինանսական վիճակին:



**Կշեռք**. Այսօր չեն բացառվում վեճերը եւ փոքրիկ կենցաղային անախորժությունները: Փորձեք քիչ քննարկել մարդկանց, անկախ այն բանից քննարկումը դրական, թե բացասական հունի մեջ է: Հարմար ժամանակ է տան կահույքի դասավորությունը փոխելու համար:



**Կարիճ**. Հնարավոր է կարեւոր տեղեկություններ ստանաք: Այսօրվա կազմված պլանները դյուրությամբ կկարողանաք իրականացնել հետագայում: Երեկոյան խուսափեք ռիսկային իրավիճակներում հայտնվելուց: Հնարավոր են սիրային թեթեւ արկածներ:



Աղեղնավոր. Գումար վաստակելու նոր հնարավորություններին վերաբերվեք շատ զգուշությամբ: Կա վտանգ, որ կորուստներ ունենաք: Հարաբերություններ մի պարզեք այն մարդկանց հետ, որոնք թանկ են ձեր համար: Հարմար ժամանակ է ընկերական շփումների համար: Կամրապնդվեն դաշինքները:



**Այծեղջյուր**. Այսօր շատ բան կհասցնեք կատարել, որոշ բաներ էլ, սակայն կհետաձգեք, զուտ ժամանակի չբավականացման պատճառով: Օրվա վերջում միայն կզգաք, թե որքան շատ գործ եք արել: Երեկոյան կարող եք դուրս գալ զբոսանքի, կամ այցելել գինետուն մի փոքր թարմանալու:



**Ջրհոս**. Պատրաստ եղեք ֆորս մաժորային իրավիճակների: Իրադրությունը կպահանջի վճռական եւ արագ որոշումների կայացում: Հնարավոր են կարճատեւ ուղեւորություններ: Չի բացառում, որ թեթեւ վթարների մեջ հայտնվեք:



**Ձկներ**. Այսօր դուք կկարողանաք լիովին ռեալիզացնել ձեզ: Կկայացնեք ապագային միտված կարեւոր որոշումներ: Ֆինանսական հարցերում կարեւոր է զգոնություն ցուցաբերելը: Անանոթ մարդկանց հետ շփումները սահմանափակեցեք: