Սերժ Թանկյանը կգա՞ Հայաստան․ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

Սերժ Թանկյանը կգա՞ Հայաստան․ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Սերժ Թանկյանի հետ։ Նա աջակցում է մեզ։



Ինչ վերաբերում է Հայաստան գալ-չգալուն, իր պատասխանը նա ինքը կհրապարակի!!!»։



Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանը գրառում է կատարել երեւանյան քաղաքացիական անհնազանդության գործողությունների վերաբերյալ, որտեղ, մասնավորապես, ասվում է.



«Հայաստանում վերջապես ինչ-որ անհավատալի բան է կատարվում: Քաղաքացիական անհնազանդությունը աճում է եւ ստանում աշխատավորների եւ ուսանողների գործադուլների եւ դասադուլների տեսք` ընդդեմ անարդար, կոռումպացված կառավարող վերնախավի:



Սա առաջին շաբաթն է նոր Հայաստանի: Ինչ էլ որ լինի, հուսալքությունը հաղթահարված է: Սերժ Սարգսյանը` նախկին նախագահ, այժմ վարչապետ, ինքն է ընդունել, որ բնակչության 60 %-ն իր հետ համաձայն չէ: Այնուհանդերձ, նա համառում է: Սերժ, մի վիրավորվիր, սակայն դու մեր հայրը չես եւ մենք քո զավակները չենք: Դու ծառայել ես Հայաստանի ժողովրդին եւ այլեւս կենսունակ չես, հարգված լիդեր չես, հեռանաս կամ մնաս։Քո իշխանությունը արդյունավետ չէ եւ վտանգավոր է: Ասում են, դեռ վերջը չի, քանի դեռ ծեր պառավը չի երգել: Ծեր պառավը Մայր Հայաստանն է, որ երգում է իր քամակով Հայաստանի փողոցներում»: