Աստղագուշակ՝ ապրիլի 19-ի համար

Աստղագուշակ՝ ապրիլի 19-ի համար
**Խոյ**. Ոչ մի դեպքում չդառնաք ձեր վատ տրամադրության գերին՝ տխրելու լուրջ պատճառ այսօր դուք չունեք: Հնարավոր են ստիպված շփումներ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Օրվա երկրորդ կեսին թե պրոֆեսիոնալ, և թե անձնական ոլորտում ձեր առջև կբացվեն նոր հնարավորություններ: 



**Ցուլ**. Աշխատեք չշեղվել ձեզ համար իրոք կարևորություն ներկայացնող գործերից: Խուսափեք աշխատավայրում ավելորդ խոսակցություններից, մի տարածեք չստուգված տեղեկություններ, անգամ եթե դրանք ձեզ ճշմարտացի են թվում: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրական փոփոխություններ անձնական կյանքում:



**Երկվորյակ**. Օրը բարենպաստ կլինի հատկապես նրանց համար, ովքեր փոխում են աշխատանքը կամ իրենց տեղն են փնտրում նոր կոլեկտիվում: Ղեկավարությունն աչքաթող չի անում ձեր նվաճումները, այնպես որ կարելի է ակնկալել մոտ ապագայում շռայլ վարձատրություն: Ձեզ համար հետաքրքիր է այն ամենն, ինչ դուք անում եք: Ձեր խանդավառությունը վարակիչ է: 



**Խեցգետին**. Գործնական տեսանկյունից օրը ոչ այնքան բարենպաստ և խոստումնալից է, և լուրջ հաջողություններ աշխատանքում ակնկալելն այնքան էլ իրատեսական չէ: Ցանկալի չէ կնքել գործարքներ, քանի որ մեքենայությունների զոհ դառնալու ռիսկ կա: Տնային գործերը բավական ժամանակ են խլում: 



**Առյուծ**. Դուք չափից շատ եք հուզվում մանրուքներից, անվերջ: Հարմար օր է` գործարքներ կնքելու համար՝ դրանք հաստատ ձեզ լուրջ եկամուտ կբերեն: Օրը հարմար է սեփական պլաններով ընկերների, ազգականների և սիրելի մարդու հետ կիսվելու համար: Հնարավոր նաև են ռոմանտիկ հրապույրներ, որոնք կլինեն ոչ այնքան լուրջ:



**Կույս**. Այսօր ստիպված եք լինելու զբաղվել միաժամանակ ահռելի քանակության գործերով:  Ղեկավարության տարաձայնությունները հնարավոր է լինում հաղթահարել: Անձնական գործերում ձեզ միայն հաջողություն կուղեկցի: Նշանի միայնակ ներկայացուցիչների համար հետաքրքիր ծանոթություններ հաստատել:



**Կշեռք**. Այսօր ձեզ ոչ մի գործ շատ բարդ չի թվա: Ձեր նախազգացումը շատ ուժեղ է, և հենց’ դրա շնորհիվ էլ դուք գտնում եք ելքեր՝ ամենաբարդ իրավիճակներից, գտնում՝ դաշնակիցներ: Օրը հարմար է կահույք և կենցաղային տեխնիկա գնելու համար: Հնարավոր են դրամական մուտքեր:



**Կարիճ**.  Չարժե օրվա առաջին կեսի վրա պլանավորել իրոք կարևոր գործեր: Այդ ժամանակահատվածը խոստանում է հաճելի հանդիպումներ, հետաքրքիր մարդկանց հետ շփումներ, վառ տպավորություններ: Օրվա երկրորդ կեսը դասավորվում է անհամեմատ հաջող՝ այդ ժամանակահատվածում դուք շանս կունենաք հաջողության հասնել գործնականում ցանկացած գործում, որին ձեռնամուխ կլինեք: 



**Աղեղնավոր**. Հարմար օր է ամենատարբեր կարևորության պրակտիկ գործեր լուծելու համար: Դուք նկատում եք այն ամենը, ինչ արժանի է ուշադրության: Շանս ունեք նոր գործընկերներ գտնել: Օրը նաև հարմար կլինի ընկերական և ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար:



**Այծեղջյուր**. Օրվա առաջին կեսը ձեր առջև կարևոր խնդիրներ կդնի: Դուք ճիշտ որոշումներ կկայացնեք, չնայած որ դա հեշտ չի լինի, և դրանով իսկ հուսալի հիմք կդնեք ապագա հաջողությունների համար: Օրը հարմար է խոշոր գնումների համար:



**Ջրհոս**. Այսօր դուք շանս ունեք հաջողության հասնել կարևոր գործում: Ճիշտ է, դրա համար պետք է որքան հնարավոր է շուտ ճիշտ տեղը դնել գերակայությունները, հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել բոլոր երկրորդականները: Դուք հնարավորություն կունենաք ցույց տալ ղեկավարությանը ձեր պրոֆեսիոնալիզմը: Արժե լսել իմաստուն մարդկանց կարծիքները: 



**Ձկներ.**  Դուք այսօր, անգամ ամենաձանձրալի ու անհույս գործերին ձեռնամուխ եք լինում մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ, և այդ հատկություններն էլ ձեզ օգնում են լուրջ հաջողությունների հասնել: Հնարավոր է, որ նրանք չկիսեն ձեր բոլոր հետաքրքրությունները, սակայն դուք նրանց, անխոս, դուր եք գալիս, իսկ առայժմ դա բավարար է: