Թերեզա Մեյը մերժել է Դոնալդ Թրամփին

Թերեզա Մեյը մերժել է Դոնալդ Թրամփին
Բրիտանական The Times-ը գրումէ, որ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Սիրիայում համատեղ ռազմական հարված հասցնելու առաջարկը: Ըստ հրապարակման, երեքշաբթի օրը` ապրիլի 10-ին, երկու պետությունների առաջնորդների միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում էլ ԱՄՆ նախագահն առաջարկել է համատեղ հարվածել Սիրիային, ինչին Մեյը բացասակայն պատասխան է տվել: Իր առաջարկը Թրամփը մեկնաբանել է այն իրողությամբ, որ Սիրիայի գործող նախագահ Բըշար ալ-Ասադի զորքերը Արեւելյան Ղութայի Դումա բնակավայրում քիմիական զենք են կիրառել եւ անհրաժեշտ է կոշտ արձագանք տալ այդ փաստին:



The Times-ը մանրամասնել է, որ Թերեզա Մեյի նման պատասխանը պայմանավորված է այն հանգամանքով, որ Լոնդոնում նախ ցանկանում են իմանալ Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության հետաքննության արդյունքները եւ ապա միայն անցնեն այլ գործողությունների: