Ջերեմի Կլարկսոնը նիհարել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու դիետայի շնորհիվ

Ջերեմի Կլարկսոնը նիհարել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու դիետայի շնորհիվ

Անգլիացի լրագրող եւ Top Gear ավտոշոուի նախկին վարող Ջերեմի Կլարկսոնը հայտարարել է, թե ինչպիսի դիետա է պահում թագուհի Եղիսաբեթ 2-րդը, հավելելով, որ իրեն հաջողվել է նկատելիորեն նիհարել այդ դիետայի օգնությամբ։

Այդ մասին հայտնում է The Sun պարբերականը։ Կլարկսոնը, ով նախկինում ծխում էր եւ վնասակար սննդի սիրահար էր, որոշել է, որ պետք է փոխել ապրելակերպն ու սկսել դիետա պահել։ Նա ասել է, որ մարզասրահ չի գնում, այլ հետեւում է թագավորական դիետայի։ Լրագրողը նաեւ ափսոսանք է հայտնել, որ գարեջուրը արդեն կորցրել է իր առնականությունը եւ չի հանդիսանում միայն տղամարդկանց խմիչք։