Գիտնականները պարզել են, թե երբվանից է սկսել մարդը քայլել երկու ոտքերի վրա. նոր վարկած

Գիտնականները պարզել են, թե երբվանից է սկսել մարդը քայլել երկու ոտքերի վրա. նոր վարկած
Գիտական նոր ուսումնասիրություններից, որոնք իրականացվել են Նյու Յորքի համալսարանում՝ Էլայն Կոզմայի կողմից, պարզվել է, որ մարդու նախնիները սկսել են երկու ոտքերի վրա քայլել արդեն 4 միլիոն տարի առաջ, շատ ավելի վաղ, քան ընդունված գիտական կարծիքն է: Այդ մասին հայտնում է Independent պարբերականը:



Ardipithecus ramidus անունն ստացած մարդու նախնու ոսկորների մնացորդների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ այն կարողացել է քայլել երկու ոտքերի վրա:



Նշենք, որ այդ ոսկորները թվագրվում են 4,4 միլիոն տարով: Այդպիսով այն, որ, ասենք, ավստրալոպիտեկ Լյուսին, որը նույնպես մարդու հնագույն նախնիներից մեկի կմախքն է հանդիսանում եւ թվագրվում է 3,1 միլիոն տարով, չի կարողացել քայլել երկու ոտքերի վրա եւ ապրել է ծառերի վրա, կարծես թե կորցնում է իր հիմնավորվածությունը: Մարդառաջացման ընդհանուր տեսակետի համաձայն, որն այսօր տիրապետող է դեռեւս, ուղիղ քայլող մարդու առաջացման համար տրվում է 1,4 միլիոնից մինչեւ 500 հազար տարի: