ԱՄՆ Պետդեպն առաջարկել է Մոսկվային նոր դիվանագիտական կազմ ուղարկել ԱՄՆ

ԱՄՆ Պետդեպն առաջարկել է Մոսկվային նոր դիվանագիտական կազմ ուղարկել ԱՄՆ
ԱՄՆ Պետդեպը պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է նոր դիվանագիտական կազմ ուղարկել Ռուսաստան, որպես փոխարինող մինչ այս ԱՄՆ-ից արտաքսված ռուս դիվանագետների: Այս մասին հայտնում է CNN-ը:



«Ինչպես եւ միշտ լինում է նման դեպքերում, ռուսական կողմը թափուր դիվանագիտական հաստիքների համար կարող է նոր դիվանագիտական կազմի հավատարմագրման հայտ ներկայացնել»,- ասված է Պետդեպի հայտարարության մեջ:



ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ դիվանագիտական հավատարմագրման յուրաքանչյուր նոր հայտ ուսումնասիրվելու է առանձին: Միաժամանակ նաեւ ամերիկյան կողմը նշել է, որ իրենք էլ ունեն իրավունք Մոսկվա ուղարկել դիվանագիտական հավատարմագրման հայտ` արտաքսված դիվանագետներին նորերով փոխարինելու համար:



Նշենք, որ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ,որ նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործում թույնի ռուսական պատկանելիության վարկածը հերքվել է, Միացյալ Նահանգները որոշեց փոխել իր մարտավարությունը: