Թրամփը համեմատել է իր եւ Օբամայի վարկանիշերը

Թրամփը համեմատել է իր եւ Օբամայի վարկանիշերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջին ժամկետի նույն ժամանակահատվածում ինքն ավելի բարձր ռեյտինգ ունի, քան նախկին նախագահ Բարաք Օբաման է ունեցել: Այս մասին Թրամփը գրառում է կատարել թվիթերյան իր էջում` մեջբերում կատարելով The Washington Examiner-ի հոդվածից:



Ըստ այդմ, ապրիլի 2-ի դրությամբ Թրամփի գործունեությանը հավանություն են տալիս ամերիկացիների մոտ 50%-ը, ըստ նոր սոցհարցումների արդյունքների, ինչն էականորեն ավելի բարձր է քան Օբամայի վարկանիշն է եղել նույն ժամանակահատվածի համար: