Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը կմեկնի Բաքու

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը կմեկնի Բաքու
Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոն Փհենյանից մեկնել է Պեկին, որպեսզի այնտեղից արդեն մեկնի Ռուսաստան եւ Ադրբեջան:Այս մասին հայտնում է NHK-ն:



Նշենք, որ Բաքվում Փհենյանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի Չմիացածների շարժման հերթական կոնֆերանսին,որը տեղի կունենա ապրիլի 5-6-ին, ապա արդեն Բաքվից կայցելի Մոսկվա:



Նշենք, որ պաշտոնական Փհենյանն այս լուրը դեռ չի հաստատել:



Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումից առաջ Փհենյանը խորհրդակցություններ է անցկացնելու Պեկինի եւ Մոսկվայի հետ: