ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ղեկավարին կասկածում են կոռուպցիայի մեջ

ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ղեկավարին կասկածում են կոռուպցիայի մեջ
ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության (EPA) ղեկավար Սքոթ Պրյուիտը կասկածվում է կոռուպցիայի մեջ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Ըստ հրապարակման, Սպիտակ տունը ստուգումներ է սկսել Պրյուիտի հետ կապված, պայմանավորված այն տեղեկություններով, թե նա ցածր գնով բնակարան վարձակալել EPA-իլոբբինգով զբաղվող ակտիվիստներից մեկի կնոջից:



Նշվում է, որ EPA-ն այս հարցով արդեն իսկ ներքին կարգապահական քննություն կատարել է, սակայն Սպիտակ տան ֆինանսական վերահսկիչներին եւ իրավաբաններին բավարար չեն համարվել կատարված քննության արդյունքները եւ նոր հետաքննություն է նշանակվել: Նշենք նաեւ, որ Պրյուիտը համարվում էր նաեւ ԱՄՆ Գլխավոր դատախազի հավանական թեկնածուներից մեկը: