Մոսկվայի միջազգային կինոփառատոնը կբացի իտալացի ռեժիսորի ժապավենը

Մոսկվայի միջազգային կինոփառատոնը կբացի իտալացի ռեժիսորի ժապավենը
Իտալացի ռեժիսորՖերզան Օզպետեկայի «Նեապոլը կրակի տակ» ժապավենը կբացի այս տարվա Մոսկվայի միջազգային կինոփառատոնը: Այս մասին հայտնում է Москва լրատվական գործակալությունը: Ֆիլմն ունի էրոտիկ եւ միստիկ տարրեր եւ տարբեր փառատոններում արդեն բազմիցս մրցանակներ է ստացել միանգամից մի քանի անվանակարգերով:



Նշենք, որ փառատոնի մրցութային ժապավենների թիվը այս տարի տասնհինգն է: Հիմնական ծրագրում են Ռուսաստանը ներկայացնող «Թռչուն թագավորը», որի ռեժիսորը Էդուարդ Նովիկովն է եւ Յանա Գեի «Նյու» ժապավենը: Փառատոնը տեղի կունենա ապրիլի 19-26-ին: