Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ճանաչած պետությունները չեն ստանա ամերիկյան օգնությունը

Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ճանաչած պետությունները չեն ստանա ամերիկյան օգնությունը
ԱՄՆ 2018 թվականի պետական բյուջեի նախագծում քննադատության է ենթարկվել Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների գրավման փաստը եւ արձանագրվել է, որ այն պետությունները, որոնք ճանաչել են Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, չեն ստանա ԱՄՆ կողմից որեւէ ֆինանսական աջակցություն: Այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Վաշինգտոնը 105 325 000 ԱՄՆ դոլար է հատկացրել Վրաստանին որպես օգնություն:



Նշենք, որ ԱՄՆ այս տարվա պետական բյուջեի նախագիծն արդեն հաստատվել է Կոնգրեսի կողմից, մարտի 23-ին եւ ստորագրվել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Թբիլիսին այս որոշումը գնահատում է որպես աջակցություն Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքայինն ամբողջականությանը: