Չինաստանը սկսել է նավթ վաճառել յուանով

Չինաստանը սկսել է նավթ վաճառել յուանով
Չինաստանի Շանհայի միջազգային էներգետիկ բորսայում` Shanghai International Energy Exchange-ում, այսօրվանից մեկնարկել է նավթի` ազգային արժույթ հանդիսացող յուանով վաճառքի գործարքների կնքման գործընթացը: Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը:



Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ Չինաստանի մայրցամաքային տարածքում յուանով իրականացվում է նավթի բորսայական վաճառք: Հրապարակման մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է Չինաստանի արժեթղթերի շուկայի վերահսկողության պետական վարչության կողմից:



Հիշեցնենք, որ Չինաստանը հանդիսանում է նավթի խոշորագույն սպառողը աշխարհում եւ Չինաստանը հույս ունի այդ կերպ ամրապնդել իր դիրքերը ռեգիոնալ նավթային շուկայում: Ըստ ամերիկյան EIA-ի, Չինաստանը 2017-ին դարձել է նավթի խոշորագույն արտահանողը, գերազանցելով նույնիսկ ԱՄՆ-ին: Նույն տեղեկատվության համաձայն, անցյալ տարի Չինաստանն արտահանել է օրական 8,4 միլիոն բարել այն դեպքում, երբ ԱՄՆ-ն արտահանել է`7,9 միլիոն բարել օրական: