Աստղագուշակ մարտի 24-ի համար
**Ցուլ**. Օրը կանցնի հանգիստ ռիթմով: Հարմար ժամանակ է նախապես սկսած գործերը ավարտին հասցնելու համար: Կարող եք որոշ գնումներ կատարել: Եթե կա հնարավորություն, ապա կարող եք շրջել խանութներով: Շոփինգը կօգնի ձեզ բարձրացնել տրամադրությունը: Կարող եք փոքրիկ նվերներ գնել ընտանիքի անդամների համար:
**Երկվորյակ**. Այսօր դուք կլինեք չափազանց խոսելի եւ նեղացկոտ: Հեշտությամբ կենթարկվեք սադրանքների: Աստղերը հորդորում են ձեզ լինել զգույշ բոլոր հարցերում: Ցանկալի է, որ օրվա երկրորդ կեսին մեկուսանաք եւ փորձեք ինքներդ ձեզ հասկանալ:
**Խեցգետին**. Օրը կանցնի առանց հատուկ անակնկալների: Շատ բան կկարողանաք կատարել այսօր, որոշ բաներ էլ կհետաձգեք նոր աշխատանքային շաբաթվա վրա: Փորձեք ինչոր փոքրիկ ուրախություններով բարձրացնել ձեր տրամադրությունը: Երեկոյան կարող եք գնալ սպա սալոն լարվածությունը թուլացնելու համար:
**Առյուծ**. Նոր պայմանագրերի կնքումը այսօր ցանկալի չէ: Անհրաժեշտություն կզգաք անընդհատ էներգիայի պաշարը լրացնելու: Արդեն կեսօրին կզգաք հոգնածություն, որը կարող է լինել քնատության հետեւանք: Կազդուրիչ խմիչքների օգտագործումն աստղերը այսօր խորհուրդ են տալիս: Ժամանակն է կյանքի ռիթմը մի փոքր դանդաղեցնել:
**Կույս**. Կարեւոր որեւէ իրադարձություն տեղի չի ունենա: Ինքներդ ստիպված կլինեք ձեր օրը գունավորեք: Նոր գործեր մի սկսեք: Միեւնույնն է այսօր լուրջ աշխատելու համար չեք տրամադրվի: Խուսափեք վեճերից:
**Կշեռք**. Այսօր չափազանց լարված եք եւ ամեն բան ընկալում եք շատ սուր: Հատկապես ուշադիր եղեք նոր ծանոթացած անձանց հետ ձեր շփումներին: Հնարավոր է փորձեն ձեզ խաբեության զոհ դարձնել: Կասկածամտորեն վերաբերվեք ցանկացած առաջարկի:
**Կարիճ**. Օրը կլինի բավական հանգիստ: Աստղերը ձեր հանդեպ տրամադրված են բավական բարեհաճ; Օրվա առաջին կեսին նոր գործեր մի սկսեք եւավարտին հասցրեք արդեն ընթացքի մեջ գտնվողները: Օրվա երկրորդ կեսին կարող եք պլանավորել առաջիկա աշխատանքային շաբաթը:
**Աղեղնավոր**. Աղմկոտ միջավայրերից խուսափեք: Ժամանակն է, որ ինքներդ ձեզ հասկանաք: Հարազատների հանդեպ չափից դուրս պահանջկոտ մի եղեք: Միաժամանակ նաեւ խուսափեք ավելորդ քննադատություններից: Եթե ցանկանում եք, որ աշխարհը լինի ավելի լավը, սկսեք ինքներդ փոխվել:
**Այծեղջյուր**. Աշխատավայրում չափից դուրս մի ծանրաբեռնվեք: Ակնհայտ է, որ արձակուրդի կարիք ունեք: Եթե նման հնարավորություն կա, վերցրեք արձակուրդ եւ մեկնեք հանգստանալու եւ ուժերը վերականգնելու: Ուշադիր եղեք սեփական ֆինանսների հանդեպ:
**Ջրհոս**. Թողեք ձեր հրամայական տոնը հատկապես հարազատների հանդեպ: Անզգուշության հետեւանքով հնարավոր է կոնֆլիկտներ ունենաք ընտանիքում: Փոքր եկամուտներ կունենաք, որոնք սակայն ձեր բյուջեի վրա էական ազդեցություն չեն ունենա: Օրվա երկրորդ կեսին կստանաք ուրախ լուրեր:
**Ձկներ**. Դրական փոփոխություններ են սպասվում ձեր կյանքում: Շատ բան կախված է հենց ձեզանից: Ինքներդ ձեզ բերեք մարտական պարտաստականության վիճակի ճակատագրի` ձեզ համար նախատեսված փոփոխությունները հավուր պատշաժի ընդունելու համար: Կարեւոր է, որ ճիշտ պահին ճիշտ ժամին ճիշտ տեղում լինեք:
Կարծիքներ