Օրակարգ 2018-2022 (տեսանյութ)

Օրակարգ 2018-2022 (տեսանյութ)
Նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ էության, հայտարարեց պետությունը վարչապետի պաշտոնում ղեկավարելու`իր մտադրության մասին։ Սա, մեծ հաշվով, անակնկալ չէր։ Սա ստեղծված իրականության արդյունքն էր։ Այս պայմաններում շատ ավելի կարևոր է դառնում այն օրակարգը, որով նա պատրաստվում է ղեկավարել երկիրը։



Այդ մասին Ս. Սարգսյանը դեռ լռում է։ Թե ո՞ւր կգնա պետությունը, մեծապես կախված է հենց դրանից՝ նոր օրակարգից կամ դրա բացակայությունից։ Օրակարգի փոփոխությունն ուղղակիորեն ենթադրում է այն կրողների՝ վերնախավի փոփոխություն, որովհետև այսօրվա վերնախավը պատմականորեն սպառվել է։



«Այլընտրանքային նախագծեր խումբն» առաջարկում է պետության օրակարգի՝ իր առանցքային կետերը։