Ջասթին Բիբերին «բռնեցրել» են կրքոտ շիկահերի հետ

Ջասթին Բիբերին «բռնեցրել» են կրքոտ շիկահերի հետ
Սելենա Գոմեսի հետ բաժանությունից գրեթե անմիջապես հետո պապարացիները բռնեցրել են Ջասթին Բիբերին կրքոտ շիկահերի հետ: Զույգին պապարացիները ֆիքսվել է այն պահին, երբ վերադառնալիս է եղել ինչ-որ երեկույթից: Այս մասին գրում է Metro-ն: Նշվում է, որ լրատվամիջոցներին դեռեւս չի հաջողվել պարզվել, թե ով է այդ շիկահերը:



Նշենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն, Բիբերն ու Գոմեսը բաժանվել են Գոմեսի ընտանիքի, մասնավորապես` մոր պատճառով, ով միշտ դեմ է եղել նրանց հարաբերություններին: Բիբերի ընտանիքը հայտարարել էր ժամանակին, որ որեւէ խնդիր չունեն Սելենայի հետ եւ սիրով ընդունում են նրան իրենց ընտանիքում:



People-ն էլ գրում է, որ խնդիրը ոչ այնքան Սելենայի մոր վերաբերմունքով է պայմանավորված, որքան հենց Սելենայի եւ Ջասթինի ունեցած խնդիրներով, իսկ Սելենայի մոր վերաբերմունքը հարաբերություններն ընդհատելու համար պարզապես պատճառաբանություն է: