Քեյթ Միդլթոնը հասարակության մեջ երևացել է դաջվածքով

Քեյթ Միդլթոնը հասարակության մեջ երևացել է դաջվածքով
Քեյթ Միդլթոնը` Բրիտանիայի արքայազն Ուիլյամսի կինը, ամուսնու հետ Սանդերլենդ կատարած այցի ժամանակ հինայով դաջվածք է արել ձեռքին, հայտնում է Mirror-ը:



Հինայով «մեհենդի» դաջվածքը Քեմբրիջի հերձոկուհու ձեռքին պատկերել է 18-ամյա նկարչուհի Շաջիդա Բեգումը` Սանդերլենդի մշակույթի նոր կենտրոնում, երբ Քեյթը հանդիպում էր մյուս այցելուների հետ: Դաջվածքն իրենից ներկայացնում է ծաղիկներով աբստրակտ զարդանախշ, քանի որ մարդկանց և կենդանիների պատկերներով դաջվածք ունենալ մահմեդական օրենքներով արգելվում է:



Հինայով մեհենդին դաջվածքի ավանդական ձև է, որ լայն տարածում ունի Մերձավոր Արևելքի կանանց շրջանում: Այն արվում է հինայի լուծույթով` վրձնի կամ հատուկ փայտիկների օգնությամբ: Կարելի է կրել ձեռքին, դեմքին կամ մարմնի այլ մասերին: Այն ամբողջությամբ մաքրվում է 1-2 շաբաթում: