Նախընտրական հիստերիա Ռուսաստանում

Նախընտրական հիստերիա Ռուսաստանում
Համացանցում հայտնվել է մի տեսահոլովակ, որը կոչ է անում անպայման մասնակցել մարտի տասնութին Ռուսաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին, հակառակ դեպքում ապառնալով ռուսական մտածողությամբ աշխարհի վերջն ազդարարող ապագայով:



Տեսահոլովակում ներկայացվում է շարքային ռուսաստանյան ընտանիք, որի հայրը չիցանկանում մասնակցել նախագահական ընտրություններին եւ արդյունքում տեսնում է, թե իր չմասնակցությունը ինչպիսի աբսուրդային օրենքների ընդունմանը կարող է հանգեցնել եւ իր ու իր ընտանիքի կյանքը ինչպես կարող է վերածել ռուսաստանյան մտածողությամբ մղձավանջի:



Նախ, այդ ընտանիքի հորը, անտեսելով, որ հիսուներկու տարեկան է, փորձում են տանել բանակ այն էլ` բազմազգ բանակ, եւ նույնիսկ զինկոմիսարիատի պաշտոնյային ուղեկցող զինվորականներից մեկը սեւամորթ է, ապա հիսունականների պիոներական համազգեստով որդին խնդրում է չորս միլիոն ռուբլի, որպեսզի վճարի դպրոցում իր անվտանգության դիմաց, իսկ երբ փորձում է գնալ խոհանոց կնոջը հարցնելու թե ինչ է տեղի ունեցել, պարզվում է, որ իրենց խոհանոցում ԼԳԲՏ համայնքին պատկանող մի տղա է նստած եւ ըստ նոր օրենքի, որը ընդունվել է նոր նախագահի կողմից, որի քվեարկությանը ինքը չի մասնակցել, ամեն ընտանիք «մխիթարելու» համար մեկ շաբաթով ԼԳԲՏ համայնքին պատկանող մեկ անձի պետք է պահի իր տանը: Տեսահոլովակը արդեն արժանացել է եվրոպական մամուլի քննադատությանը:



Իսպանական [El Mundo](https://inosmi.ru/el_mundo_es/)-ն համարել է տեսահոլովակը նախընտրական հիստերիա, որի մեջ ներկայումս գտնվում է Պուտինի վարչակարգը, ֆիքսելով, որ Պուտինի թիվ մեկ թշնամին այս ընտրություններում ոչ թե ընդդիմությունն է լինելու, այլ ցածր հաճախելիությունը: Տեսահոլովակը քննադատել է նաեւ նախագահի թեկնածուներից Քսենյա Սոբչակը համարելով, որ այն ստորացնող է եւ կարող է այլատյացության նոր ալիք բարձրացնել Ռուսաստանում: