Ազգային հակաահաբեկչական կենտրոնները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱՊՀ 6 երկրներում

Ազգային հակաահաբեկչական կենտրոնները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱՊՀ 6 երկրներում
ԱՊՀ 6 երկրներում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին տեղի կունենան ռազմա-ոստիկանական հակաահաբեկչական զորավարժություններ: Զորավարժությունների մեկնարկը և եզրափակիչ փուլը կանցկացվի Ղրղզստանում, հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական պայքարի կենտրոնի ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը` ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ:



«Մենք արդեն 2-րդ տարին անընդմեջ մշակում ենք այսպես կոչված ռազմա-ոստիկանական գործողություններ, որոնք կդառնան միջազգային վահան այն ուժերի դեմ, որոնք կփորձեն սրել իրավիճակը Կենտրոնական Ասիայում»,- նշել է Նովիկովը: