Քադիրովը «խռովել է» Facebook-ից

Քադիրովը «խռովել է» Facebook-ից
Փետրվարի սկզբին Ռոսկոմնադզորը կրկին բարձրացրել է Facebook-ում և Instagram-ում Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի էջերի շրջափակման հարցը, РИА Новости-ին ասել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբոտինը:



«Մենք հանդիպել ենք Facebook-ի հետ և բարձրացրել հարցը, ինչպես նաև գրավոր տրամադրել մեր հարցը: Նրանց տվել ենք մեկ ամիս ժամանակ, որպեսզի կարողանան պատասխանել»,- ասել է Սուբոտինը և հավելել, որ սոցցանցի ղեկավարությունը ժամանակ է խնդրել Քադիրովի էջերի շրջափակման պատճառները ներկայացնելու համար:



Facebook-ում և Instragram-ում Քադիրովի պրոֆիլները դադարել են գործել դեկտեմբերի 23-ից: Դրանից հետո Ռոսկոմնադզորը բացատրություն էր պահանջել սոցցանցերից` արգելափակման պատճառների մասին: Այն ժամանակ Facebook-ը հաստատել էր, որ պատճառը ԱՄՆ պատժամիջոցների ցուցակն է, որտեղ ներառված է նաև Քադիրովի անունը:



Ինքը` Քադիրովը սոցցացերում իր էջերի շրջափակումը կապում է մահմեդական աշխարհում ԱՄՆ գործողությունների քննադատության հետ: Նա նաև նշել է, որ սկզբունքորեն չի վերադառնալու Facebook:



Քադիրովն այժմ գրում է Telegram և Mylistory ցանցերում: