ԱՄՆ վետերանների գծով նախարարին մեղադրել են պետական միջոցներ վատնելու մեջ

ԱՄՆ վետերանների գծով նախարարին մեղադրել են պետական միջոցներ վատնելու մեջ
ԱՄՆ վետերանների գործերով նախարարության վերաքննիչ վարչությունը գերատեսչության ղեկավար Դևիդ Շուլկինին մեղադրել է եվրոպական շրջագայության ժամանակ միջոցների ոչ նպատակային վատնման մեջ, հայտնում է The Washington Post-ը:



Նշվում է, որ Շուլկինը հարկատուների վճարած գումարներով իր հետ շրջագայության է տարել նաև կնոջը: Աուդիտորները հաշվարկել են, որ ամերիկյան գանձարանին հասցվել է 122 հազար դոլարի վնաս:



Շուլկինն այդ մեղադրանքները անվանել է վրդովեցուցիչ և հայտարարել, որ իր կնոջ ուղևորության համար վճարելու առաջարկը եղել է նախարարության կողմից: