Մեռելի տուն գնալն էլ թանկ հաճույք է․ ծաղկեպսակների գինը սկսվում է 20 հազար դրամից

Մեռելի տուն գնալն էլ թանկ հաճույք է․ ծաղկեպսակների գինը սկսվում է 20 հազար դրամից
Այս օրերին ծաղիկների գները զգալի աճել են: Այս մասին են վկայում թե՛ ծաղկավաճառները, թե՛ գնորդները: Սովորաբար ծաղիկները թանկանում են կանանց տոնին ընդառաջ, սեպտեմբերի 1-ին եւ Վերջին զանգին: Բայց արի ու տես, որ ծաղիկները հիմա ավելի թանկ են: Զրուցակիցս, ով ծաղկի խանութից էր դուրս գալիս, ապշած էր ծաղկեպսակների ու ծաղկեփնջի գների վրա. «Մի քանի օր առաջ ծաղկեպսակը նույն խանութից գնեցինք 13 հազար դրամով, այսօր արդեն բնական ծաղկեպսակները 20 հազար դրամ արժեն, իսկ ծաղկեփնջերի կապը սկսվում է 5 հազար դրամից: Մեռելի տուն գնալն էլ թանկ հաճույք է․ ծաղկեպսակին 22 հազար դրամ ենք տվել, թե ինչի են թանկացրել, չես հասկանում, մարտի 8-էլ մոտ չի, որ ասենք թանկացնեն»:



Շրջեցինք Հրազդան քաղաքի ծաղկի խանութներով՝ պարզելու համար, թե ինչո՞ւ են բարձրացել ծաղիկները գները, և արդյոք այդ գները կպահպանվե՞ն մինչեւ մարտի 8-ը։ «Արհեստական ծաղիկներով պսակները 15 հազար դրամ են, իսկ բնական ծաղիկներով ծաղկեպսակը՝ 20 հազար դրամից սկսվում է: Ծաղկեփնջերից ամենաէժանը 4000 դրամ է: Վարդերի գինը սկսվում է 800 դրամից, մեխակները՝ 300 դրամ: Այս սեզոնին միշտ թանկ է, մենք թանկ ենք բերում: Չենք կարող ասել մարտի 8-ին ընթառաջ ծաղիկների գները էլ կթանկանա, թե նույնը կմնա»,-ասաց ծաղկի խանութի վաճառողուհին:



Ծաղկի գների բարձրացումների մասին խոսել վկայում է,որ շուկայում վերահսկողություն չկա, իսկ բարձիթողի վիճակի պատճառով, վաճառողը սահմանում է այն գինը, ինչն իր գրպանին առավել հարմար է:



**Նելլի Կարապետյան**