Ռոուզ Մաքգոուենը մանրամասն նկարագրել է իրեն բռնության ենթարկողին

Ռոուզ Մաքգոուենը մանրամասն նկարագրել է իրեն բռնության ենթարկողին
Դերասանուհի Ռոուզ Մաքգոուենը մանրամասնորեն նկարագրել է իրեն բռնության ենթարկողին: Այս մասին հայտնում է People պարբերականը: Հիշեցնենք, որ դերասանուհին առաջիններից մեկն էր, ով մեղադրել էր Հարվի Վայնշտայնին սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ: Այժմ նա արդեն հրապարակել է «Խիզախ կինը» վերնագրով իր ինքնակենսագրական գիրքը: Գրքում Մաքգուենը մանրամասնորեն նկարագրել է այն անձին, ով ենթադրաբար հարձակվել է իր վրա եւ բռնություն գործադրել իր նկատմամբ: Դերասանուհին, սակայն չի հայտնում անունը հարձակվողի, այլ նրան անվանում է պարզապես հրեշ «մականունով»:



Կարծվում է, որ խոսքը հենց Վայնշտայնի մասին է: Ներկայացվում է, որ 1997 թվականին Սանդենսի փառատոնի ժամանակ իրեն ուղարկել են հյուրանոցային համար, որտեղ ենթադրաբար պետք է քննարկում տեղի ունենար իր կարիերայի վերաբերյալ, սակայն իրականում տեղի է ունեցել բռնի սեքսուալ գործողություն: Ի դեպ Ռոուզ Մաքգոուենը կեղծ է որակել իր գործընկերների շարժումն ընդդեմ սեքսուալ բռնությունների: