Ռուսական աստվածաբանական միտքը վտարանդիության շրջանում․ IV

Ռուսական աստվածաբանական միտքը վտարանդիության շրջանում․ IV
Երբ ռուսական աստվածաբանական միտքը Ռուսաստանում ոչնչացված էր /ԽՍՀՄ-ում հոգեւոր դպրոցներ բացվեցին միայն 1943 թվականին, այն էլ խիստ սահմանափակ թվով: Այդ դպրոցները միայն փշրանքներ կարողացան վերականգնելհոգեւոր կրթական այն ավանդույթների, որ գոյություն ուներ նախահեղափոխական շրջանում: Դա էլ արվեց մեծ դժվարությամբ,քանի որ մշտապես կային արտաքին միջամտություններ, խոչընդոտներ, լինեին բնական կամ արհեստածին: Այս պայմաններում աստվածաբանական դպրոցի վերականգնման մասին խոսելն արդեն անիմաստ է դառնում/, Արեւմուտքում շարունակում էր իր գոյությունը վտարանդիության շրջանակներում: «Մինչեւ 1914 թվականը ուղղափառ գաղթականների մեծ մասը, լինեին ռուսներ կամ հույներ, աղքատ խավի ներկայացուցիչներ էին` քիչ գրագետ գյուղացիներ, արհեստավորներ, ովքեր արտասահման էին մեկնում աշխատանք եւ հող գտնելու համար: Սակայն հետ-հեղափոխական շրջանի գաղթականության մեծ ալիքը, որ սկսվեց, ներառեց իր մեջ մարդկանց, ովքեր կարող էին Արեւմուտքի հետ շփվել բարձր մտավոր մակարդակում եւ ներկայացնել ուղղափառությունը ոչ-ուղղափառ միջավայրում այնպես, ինչպես դա անել չէին կարող վստահաբար, մինչ այդ գաղթականության ուղին բռնածները: 1917 թվականից հետո գաղթականության ուղին բռնածների մտավոր աշխատանքի արդյունավետությունը կարելի է համարել անհավանական իր ծավալով եւ բովանդակությամբ: Երկու աշխարհամարտների միջեւ ընկած երկու տասնամյակում հրատարակվեց 10 հազար անուն գիրք եւ 200 անուն պարբերաթերթ, չհաշված գրական, գիտական հանդեսները» / Епископ Диоклийский Каллист (Уэр). Православная Церковь. М., 2001, с.182/:



Մեծ թռիչք ապահովվեց բիբլեիստիկայի ոլորտում: Ի հայտ եկան Սուրբ Գրքի տեքստի մասին նոր քննախոսական հրատարակություններ: Բազմաթիվ հոդվածներ, ուսումնասիրություններ, մենագրություններ հրատարակվեցին Աստվածաշնչի առանձին գրքերի, Սուրբ Գրոց պատմության, Սուրբ Գրական աստվածաբանության վերաբերյալ: Քիչ աշխատանք չէր արվում նաեւ հայրախոսական ժառանգության ուսումնասիրության հարցում / աստվածաբանության այլ ուղղություններ եւս նոր մակարդակի վրա բարձրացան շնորհիվ նոր աղբյուրագիտական բացահայտումների շնորհիվ: Այս ողջ հարստությունը սակայն, ԽՍՀՄ-ի համար մնաց անհասանելի եւ միայն ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին փորձեր արվեցին որոշ ուսումնասիրություններ հրատարակելու, որոնցում հաշվի էին առնված արդեն նաեւ Արեւմտյան գիտական մտքի նվաճումները/:



Վտարանդիության մեջ գտնվող ռուս ուղղափառ աստվածաբանական մտքի համար կարեւոր դերակատարում ունեցավ Ս.Սերգիեւյան աստվածաբանական կաճառը Փարիզում, որըհիմնադրվեց 1925 թվականին: Դեռեւս 1922 թվականին Համաշխարհային քրիստոնեական ուսանողական միության համագումարի ժամանակ նմանատիպ կենտրոն ստեղծելու գաղափարն արդեն հնչել էր Ռուսական քրիստոնեական ուսանողական շարժման կողմից:



Միտրոպոլիտ Անտոնի Խրապովիցկին, Ն. Ն. Գլուբոկովսկին, Ն. Պ. Ռոժդեստվենսկին, Ա. Պ. Դոբրոկլոնսկին, Ն. Ս. Արսենւեը, Ս. Լ. Ֆրանկը, Բ. Պ. Վիշեսլավցեւը,Գ. Վ. Ֆլորովսկին, Կարսավինը, Ս. Ն.Բուլգակովը, Վ. Վ. Զենկովսկին եւ Ա. Վ. Կարտաշեւը պաշտպանեցին Լ. Ա. Զանդերայի, Ա.Նիկիտինի եւ Լ. Ն. Լիպերովսկու այս գաղափարը, որը կյանքի կոչել սկսել միտրոպոլիտ Եվլոգիոս Գեորգիեւսկին / անցյալ դարի 20-ական թթ սկզբին միտրոպոլիտ Եվլոգիոս Գեորգիեւսկու առաջ, ով հանդիսանում էր Արումտյան Եվրոպայում ռուս ուղղափառ վտարանդի համայնքների կառավարիչը, հարց ծառացավ եւս մեկ ծխական համայնք բացել Փարիզում: 1924 թվականի հուլիսի 18-ին, Ս. Սերգիյ Ռադոնեժսկու հիշատակի օրը, Փարիզի հյուսիս-արեւելքում գնվեց հողակտոր, որտեղ էլ հիմնադրվեց Ս. Սերգիեւյան կենտրոնը, որը իր գոյության հենց առաջին տարում վերածվեց աստվածաբանական կաճառի/:«Հայտնվելով օտարության մեջ, այդ գիտնականները շարունակեցին ռուսական աստվածաբանական մտքի ավանդույթները նոր հողում, նոր պայմանների առկայությամբ: Դեմ առ դեմ հանդիպելով Արեւմտյան աշխարհին, նրանք կարողացան ճիշտ կողմոնորշվել եւ արդյունքում փայլուն մտավոր արդյունք ապահովեին: Նրանք ըստ էության մոբիլիզացվեցին եւ ոչ միայն պաշտպանեցին իրենց հոգեւոր ավանդույթները հարձակումներից, այլ նաեւ կարողացան պատշաճորեն այն ներկայացնել Արեւմուտքին, Արեւմուտքի համար հասկանալի լեզվով: Այդպես Արեւմտյան աշխարհը սկսեց ծանոթանալ ռուս ուղղափառության հետ:



Նրանք` «Փարիզյան դպրոցի» ներկայացուցիչները, կարողացան նաեւ հաղթահարել այն, ինչ ավագերեց Գեորգի Ֆլորովսկին անվանում էր ռուսական աստվածաբանության «արեւմտյան գերությունը», որը սկսվել էր դեռ XVII դարումեւ արգելում էր զարգանալ` պահելով ռուսական աստվածաբանական միտքը լատինական սխոլաստիկայի շրջանակներում: Այդ ազատագրումը, ըստ մասնագիտական գնահատականների հնարավոր եղավ այն ժամանակ, երբ ռուսական աստվածաբանական միտքը վերադարձավ իր հայրախոսական արմատներին, ինչը որ արվեց «փարիզյան դպրոցի» կողմից /Տես Иеромонах Иларион (Алфеев). Православное богословие на рубеже столетий. М., 1999, с.394/:



Ս. Սերգիեւյան կաճառի պատմության կարեւոր փուլ դարձան հետպատերազմյան տարիները, երբ կաճառի պրոֆեսորա-դասախոսական կազմին միացան նաեւ կաճառի առաջին շրջանավարտները ի դեմս Ա. Կնյազեւի, Ա. Շմեմանի, Ի. Մեյենդորֆի, Ն. Օսրոգինի, Պ. Եվդոկիմովի, Բ.Բոբրինսկու եւ այլոց: 1946թվականին իր մահկանացուն կնքեց միտրոպոլիտԵվլոգիոս Գեորգիեւսկին: Նրան հաջորդած միտրոպոլիտ Վլադիմիր Տիխոնիցկին կաճառի ռեկտոր նշանակեց վարդապետ Կասիանոս Բեզոբրազովին: 1950–1951 թթ Գեորգի Ֆլորովսկին Ա.Շմեմանի եւ Ի. Մեյենդորֆի հետ տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ դասավանդել սկսեց Ս. Վլադիմիրյան ճեմարանում:Աստիճանաբար տեղի ունեցավ նաեւ կաճառի դասախոսական կազմի բնական սերնդափոխությունը: Միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւը «փարիզյան դպրոցի» աստվածաբանության մեջ առանձնացնում է հինգ ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրը բնորոշվում է իր հետաքրքրությունների ոլորտով, աստվածաբանական, փիլիսոփայական, պատմական եւ մշակութաբանական սահմանումներով:



Ըստ միտրոպոլիտ Ալֆեեւի, առաջին ուղղությունը կապված է վարդապետ Կիպրիանոս Կերնի, ավագերեց Գեորգի Ֆլորովսկու, Վլադիմիր Լոսկու, արքեպիսկոպոս Վասիլի Կրիվոշեինի եւ ավագերեց Իոհան Մեյենդորֆի անունների հետ եւ հիմնականում նպաստել են «հայրախոսական վերածննդին»` ունենալով կարգախոս «առաջ դեպի Հայրերը» խոսքը: Այս ուղղության շնորհիվ ուսումնասիրվեցին եւ աշխարհին ներկայացվեցին Արեւելյան եկեղեցական հայրերը, հատկապես ուշադրություն դարձնելով Սիմեոն Նոր աստվածաբանի եւ Գրիգորի Պալամասի գործերին: Երկրորդ ուղղությունը կապվում է Սերգիյ Բուլգակովի անվան հետ եւ իր արմատներով հասնում է մինչեւ XIX դարի վերջի եւ XX դարի սկզբի ռուսական կրոնական վերածնունդը: Արեւելյան եկեղեցական հայրախոսությունը ընդելուզվել է նրա մոտ գերմանական իդեալիզմի եւ Վլադիմիր Սոլովյովի ու քահանա Պավել Ֆլորենսկու կրոնական աշխարհայացքի հետ: Երրորդ ուղղությունը նախապատրաստում էր Ռուս Ուղղափառ եկեղեցու «ծիսական վերազարթոնքը» եւ կապված է հայտնի ծիսագետներ Նիկոլայ Աֆանասեւի եւ Ալեքսանդր Շմեմանի անունների հետ:



Չորրորդ ուղղությունը ռուսական պատմության, գրականության, մշակույթի եւ ոգեկանության վերաիմաստավորումն էր իրականացնում եւ այս խմբում կարելի է համարել Գ. Ֆեդոտովին, Կ. Մոչուլսկուն, Ի. Կոնցեւիչին, ավագերեց Սերգիյ Չետվերիկովին, Ա. Կարտաշեւին, Ն. Զեռնովին: Եվ վերջապես հինգերորդ ուղղությունը զբաղվում էր կրոնական փիլիսոփայության զարգացմամբ: Այստեղ արդեն պետք է հիշել Ս. Ֆրանկին, Ն. Լոսսկուն, Լ. Շեստովին, ավագերեց Վասիլի Զենկովսկուն: Այսպես ասած «ռուսական Փարիզի» կենտրոնական դեմքերից էր Ն, Բերդյաեւը, ով չէր պատկանում եւ ոչ մի ուղղությանը:Նա իրեն աստվածաբան չէր համարում, այլ անկախ կրոնական փիլիսոփա, թեեւ իր գրվածքներում քննարկում էր հիմնական աստվածաբանական թեմաները: Կարեւոր դեմքերից են նաեւ Սուրոժսկի միտրոպոլիտ Անտոնի Բլումը եւ վարդապետ Սոֆրոնիոս Սախարովը /Տես` նույն տեղում с.396/:Փարիզյան դպրոցի եւ առհասարակ Արեւմտյան Եվրոպայում ռուսական աստվածաբանական մտքի զարգացմանը նպաստեցին նաեւ Վ. Ն. Լոսսկին, Բրյուսելի արքեպիսկոպոս Վասիլի Կրիվոշեինը, արքեպիսկոպոս Ալեքսիյ Վան դեր Մենսբրյուգեն, Լեոնիդ Ուսպենսկին, վանական Գրիգորի Կրուգը:



**Ռոման Պեւցով**



**bogoslov.ru**