Ռուսական աստվածաբանական միտքը վտարանդիության շրջանում․ III

Ռուսական աստվածաբանական միտքը վտարանդիության շրջանում․ III
Անցյալ դարի 20-30-ական թթ, Ռուսաստանում եւ ողջ ԽՍՀՄ տարածքում, բառի բուն իմաստով ոչնչացվեցին հոգեւոր դպրոցները, վանքերը, եկեղեցիները, հալածանքներ սկսվեցին Եկեղեցու հավատավոր զավակների, եկեղեցականների, աշխարհական հավատացյալների, աստվածաբանների հանդեպ եւ աստվածաբանական ստեղծագործ միտքը բառացիորեն ամլացավ եւ նախահեղափոխական շրջանի ավանդույթը կտրվեց: Սակայն Եկեղեցին եւ եկեղեցական կյանքը Ռուսաստանում եւ ԽՍՀՄ տարածքում գոնե նվազագույն պայմաններով շարունակվեց: Ինչպես շատ դիպուկ կերպով նկատել է Դիոկղեի եպիսկոպոս Կալիստոս Ուերը.«Մի կողմ թողնելով աշխարհական տարրերը, ազատվելով իր համար բեռ հանդիսացող ոչ անկեղծ հավատացյալներից, արտաքնապես հարմարվելով ժամանակի սոցիալական մոտիվներին, անցնելով մաքրագործող կրակի միջով, իրապես հավատացյալ ուղղափառները միավորվեցին, որպեսզի խոնարհաբար եւ հերոսականորեն դիմադարձեն հալածանքներին:



Մի ռուս վտարանդի գրում է. «Ամենուր, որտեղ հավատքը ենթարկվել է փորձությունների, շնորհը ավելի առատորեն է հեղվել, եւ ամենից զարմանալի հրաշքներն են տեղի ունեցել: Սրբապատկերները իրենք իրենց թարմացել են հիացած հավատացյալների աչքերի առաջ, եկեղեցիների գմբեթները փայլել են ոչ երկրային լույսով … Սակայն այս ամենի վրա ուշադրություն չեն դարձրել:Շնորհական կողմը, որը տեղի է ունենում Ռուսաստանում, գրեթե որեւէ հետաքրքրություն չի առաջացրել աշխարհում: Խաչված եւ թաղված Քրիստոսն այդպես դատվում է նրանց կողմից, ովքեր չեն տեսնում Նրա հարության լույսը»: Ու պատահական չէ այն, որ մեծ թվով մարդիկ պետք է հեռանային Եկեղեցուց այն ժամանակ, երբ Եկեղեցին ենթարկվում էր հալածանքների: Այդպես եղել է անցյալում, եւ անկասկած այդպես կլինի նաեւ ապագայում: Այդուհանդերձ, զարմանալի է այն, որ այդքան շատ մարդ էլ մնում է հավատարիմ եւ Եկեղեցու անդաստանում» / Տես` Епископ Диоклийский Каллист (Уэр). Православная Церковь. М., 2001, с. 156/:



Պատմական նման բարդ իրադրության առկայության պայմաններում, որում գտնվում էր Ռուս Ուղղափառ եկեղեցին Ռուսաստանում եւ անկրոն պետության հետ ամենօրյա գոյապայքարի մեջ էր /Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Տիխոնը ձգտում էր զսպող հանգամանք հանդես գալ բոլշեւիկյան իշխանության համար, որը ի սկզբանե իսկ Եկեղեցու հանդեպ որդեգրեց թշնամական կեցվածք, համարելով, որ Եկեղեցին Հայրենիքի թշնամին է եւ սկսեց հալածանքներ Եկեղեցու եւ եկեղեցականների դեմ ու ունեցվածքի բռնազավթումներ: Նա 1923 թվականին գրում էր, որ Եկեղեցին դուրս է քաղաքականությունից եւ չի ցանկանում լինել ոչ կարմիր եւ ոչ սպիտակ, այլ ձգտում է լինել մի,ընդհանրական եւ առաքելական եւ բոլոր փորձերը Եկեղեցուն քաղաքական պայքարի մեջ ներառելու, անկախ նրանից, թե որ կողմից են լինելու, միշտ ենթակա են լինելու մերժման: Այս մասին տես` Епископ Диоклийский Каллист (Уэр). Православная Церковь. М., 2001, с. 158/, ի դեմս իր ղեկավար միտրոպոլիտ Սերգիյ Ստրագորոդսկու փորձեց շարունակել իր նախորդի` պատրիարք Տիխոնի քաղաքականությունը Ռուսաստանում եւ անկրոն պետության հետ ամենօրյա գոյապայքարի մեջ էր, ի դեմս իր ղեկավար միտրոպոլիտ Սերգիյ Ստրագորոդսկու փորձեց շարունակել իր նախորդի` պատրիարք Տիխոնի քաղաքականությունը, որը նա վարում էր իր գահակալության վերջին տարիներին, սակայն Եկեղեցին ի վերջո ստիպված եղավ ճանաչել պետությունը եւ երկկողմանի հարաբերություններ հաստատել:



**Ռոման Պեւցով**



**bogoslov.ru**