Անկարան վրդովված է Փարիզի պահանջից

Անկարան վրդովված է Փարիզի պահանջից
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն իր վրդովմունքն է արտահայտել կապված Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հայտարարության հետ, որով Փարիզը, որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, պահանջել է ԱԽ արտահերթ նիստ անցկացնել Սիրիայում իրադրության կտրուկ սրման պատճառով:



Թուրքական NTV-ի հետ զրույցում Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Ֆրանսիան կամ այլ պետություն այս հարցը բարձրացնի ՄԱԿ ԱԽ-ում, ապա այն կվերածվի մի պետության, որը կանգնում է ահաբեկիչների կողքին: Միաժամանակ նաեւ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատել է, որ Աֆրինում թուրքական գործողությունները քննարկելի հարց չեն ՄԱԿ ԱԽ-ում: