Ուկրաինական ճգնաժամի հարցում մինսկյան պայմանավորվածությունների չեղարկումը կարող է դառնալ աղետ. Դմիտրի Պեսկով

Ուկրաինական ճգնաժամի հարցում մինսկյան պայմանավորվածությունների չեղարկումը կարող է դառնալ աղետ. Դմիտրի Պեսկով
Ուկրաինայի հարավ-արեւելքում իրադրությունը հնարավոր է կայունացնել միայն Մինսկյան պայմանավորվածությունների իրականացմամբ: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:



Ըստ РИА Новости լրատվական գործակալության փոխանցման, Մինսկյան պայմանավորվածոթյունները, ըստ էության այն միակ փաստաթղթային արտահայտումն են հանդիսանում, որոնք այս պահին կան բանակցությունների սեղանին դրված եւ որոնց շուրջ կա ընդհանուր համաձայնություն: Իսկ եթե հանկարծ որոշվի այդ պայմանավորվածությունները չեղարկել, դա կարող է հակամարտության գոտում իրական աղետի վերածվել, նկատել է Կրեմլի խոսնակը: