Դերասանուհի Զոյա Ուոնամեյքերը վիրավորվել է, որ երբեք սեքսուալ ոտնձգության չի ենթարկվել

Դերասանուհի Զոյա Ուոնամեյքերը վիրավորվել է, որ երբեք սեքսուալ ոտնձգության չի ենթարկվել
Աշխարհահռչակ «Հարիի Պոտեր» շարքի դերասանուհի Զոյա Ուենամեյքերը հայտարարել է, որ երբեք չի ենթարկվել սեքսուալ ոտնձգության, ինչը չափազանց վիրավորական է համարում իր համար: Այս մասին դերասանուհին ասել է The Mirror-ի հետ զրույցի ընթացքում: 68-ամյա դերասանուհին հայտնի է որպես մադամ Տրյուկ Հարիի Պոտերի կինոէպոպեայում:



Նա ասել է, որ 1970-ական թթ հեռուստատեսությունում չգրված օրենք էր սեքսուալ ոտնձգությունների ենթարկվելն ու «անկողնով» հաջողության հասնելը: Այդպես, ըստ դերասանուհու եղել է եւ BBC-ում եւ ITV-ում: Բրիտանացի հայտնի դերասանուհին նաեւ ասել է, որ հոգնել է սեքսուալ ոտնձգությունների մասին մեղադրանքներից եւ կարծում է որ դա արդեն մի տեսակ «վհուկների որսի» է նմանվում: