«Պարի Սեն-Ժերմենի» նոր մարզչի անունը հայտնի է

«Պարի Սեն-Ժերմենի» նոր մարզչի անունը հայտնի է
«ՊՍԺ» ֆուտբոլային ակումբը մտադիր է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Հոսեփ Գվարդիոլայի հետ: Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը: Ըստ հրապարակման, փարիզյան ակումբն այլեւս չի ցանկանում շարունակել ներկայիս մարզիչ Ունայի Էմերեի հետ եւ հույս ունի, որ Գվարդիոլայի հետ բանակցությունները կպսակվեն հաջողությամբ: